Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջուկային փորձարկումների վերսկսման վերաբերյալ հայտարարության շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ խնդիր է անվանել։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հրամայել է միջուկային զենքի փորձարկումներն անցկացնել «հավասար հիմունքներով» այն երկրների հետ, որոնք ենթադրաբար միջուկային զենքի փորձարկման ծրագրեր ունեն։               
 

Սեռական շեղումներ ունեցողը, որը պետական բարձր պաշտոն է զբաղեցնում, վտանգավոր չէ՞ իմ, ձեր, բոլորիս պետության, հայրենիքի, երկրի համար

Սեռական շեղումներ ունեցողը, որը պետական բարձր պաշտոն է զբաղեցնում, վտանգավոր չէ՞ իմ, ձեր, բոլորիս պետության, հայրենիքի, երկրի համար
06.11.2025 | 10:42

ՔՊ-ական մի պատգամավոր` Ալեքսանյան Վահագ անուն-ազգանունով, լրագրողների հետ ճեպազրույցում, հենվելով չհիմնավորված փաստերի՝ ինչ-որ մեկի խոսքերի վրա, զրպարտել է Նաթան Սրբազանին ասելով, թե «տղա ուսանողներին փորձել է գայթակղել: Ես կոչ եմ անում իրավապահներին, որ գնան դրա հետքերով ու վարույթ հարուցեն»:

Փաստորեն քպ-ականը հստակ ուղղորդել է իրավապահներին, որ մի գործ էլ սարքեն Նաթան Սրբազանի դեմ:

Վահագն Ալեքսանյա՛ն, եթե դուք անկողմնակալ անձ եք ու երկրի ճակատագրով մտահոգ գործիչ, եթե ձեր քայլերի նպատակը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, Մայր Աթոռը՝ թուրքական պատվերով վարկաբեկելը չէ, ուրեմն հորդորում եմ ձեզ՝ ոստիկաններին կոչ արեք, որ մի վարույթ էլ հարուցեն՝ «Երկրի հակառակ կողմը» գրքի հեղինակի դեմ, նրա արտահայտած, մեղմ ասած՝ տարօրինակ, մտքերի համար: Մեջբերեմ նրա բազմաթիվ տարօրինակ մտքերից ընդամենը մեկը.

«Չնայած` ես գժվում եմ կույս տղաների համար: Նախ` երբ դառնում եմ նրանց առաջինը, դա երաշխիք է, որ ամբողջ կյանքում քեզ չեն մոռանա: Եվ հետո, որ նրանք դողում են վախկոտ նապաստակի նման և որպես կանոն` պրծնում առաջին իսկ ներթափանցումից»:

Հարց Վահագն Ալեքսանյանին, արդյոք սեռական հակումներ, շեղումներ (մանագետների դիտարկումն է) ունեցողը, ով այսօր զբաղեցնում է պետական բարձր պաշտոն, վտանգավոր չէ՞ իմ, ձեր, բոլորիս պետության, հայրենիքի, երկրի համար:

Հը՞, Վահագն Ալեքսանյան... թե՞ ձեր «դուխը» մենակ մեր Սուրբ Եկեղեցու վրա է պատում...

Ներողություն եմ խնդրում բոլորից պաշտոնատար այս անձի մտքերը մեջբերելու համար։

Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 210

Մեկնաբանություններ